Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մամեդյարով. Ռուսական զենքի դիմաց վճարումների խնդիր չունենք

Մամեդյարով. Ռուսական զենքի դիմաց վճարումների խնդիր չունենք
19.03.2016 | 10:59

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում միջադեպերի վերահսկման մեխանիզմների հարցին, ասել է, թե նման մեխանիզմի անհրաժեշտությունը միտումավոր օրակարգ է բերում Երևանը: Ըստ նրա, դա տեխնիկական հարց է, որը Հայաստանին պետք է հակամարտության իրավա-քաղաքական համապարփակ լուծումից ուշադրությունը շեղելու, ստատուս քվոն պահպանելու և «ադրբեջանական տարածքների օկուպացիան» շարունակելու համար: Մամեդյարովը հավելել է՝ Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրս բերելուն պես «միջադեպերն իսպառ կվերանան, հետաքննելու ոչինչ չի մնա»: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանն օժանդակող բանակցային լրացուցիչ ֆորմատների հնարավորության մասին հարցին Մամեդյարովը պատասխանել է՝ «պետք չէ հեծանիվ հորինել», հակամարտության կարգավորման իրավական հիմքերը վաղուց սահմանվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, ըստ որոնց, «հայկական ուժերը պետք է ամբողջովին և անվերապահորեն դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից»: «Մինսկի խմբի համանախագահներն իրենց մանդատին համապատասխան, պետք է գործնական քայլերի դիմեն՝ հայկական կողմից պահանջելով կատարել ստանձնած պարտավորությունները: Սակայն Երևանն ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացը, և համանախագահները դա հրաշալի գիտեն»,- «Կոմերսանտ»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին և Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներին: Մամեդյարովը հերքել է լուրերը, թե ֆինանսական խնդիրների պատճառով Ադրբեջանը չի կարողանում վճարել զենքի դիմաց: «Վճարումների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Չլուծված ֆինանսական հարցերի մասին լուրերը ճիշտ չեն: Մենք վճարումները կատարում ենք պայմանագրերին համապատասխան»,- հավաստիացրել է նա, հավելելով, որ խնդիրներ կան պայմանագրերի որոշ պայմանների կատարման հետ կապված: «Ստացվող սպառազինությունները պետք է համապատասխանեն պայմանագրերում ամրագրված տեխնիկական պարամետրերին»,- ասել է նա, շեշտելով, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր եկել այդ խնդիրները հասկանալու համար, և հարցի էությունը նրան ամբողջովին ներկայացվել է: «Մի շարք կոնկրետ սպառազինությունների տեխնիկական պարամետրերը ճշգրտելու անհրաժեշտություն կա, Ռոգոզինի խոսքով, դա կկատարվի ամենամոտ ժամանակներում»,- ասել է Մամեդյարովը: Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների կապակցությամբ Մոսկվային հղած նոտայի հետ կապված՝ Մամեդյարովն ասել է, թե դա առաջին նոտան չէր:
«Նոտայի բովանդակությունը, ըստ էության, խնդրանք էր, որպեսզի Ռուսաստանը, երբ զենք է մատակարարում Հայաստանին, հաշվի առնի, որ այդ զենքերը չպետք է հայտնվեն ադրբեջանական օկուպացված տարածքներում: Եթե վերջնական օգտագործողը Հայաստանը լինի, հարցը դուրս չի գա Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների շրջանակից: Բայց եթե զենքը հայտնվում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, դա արդեն բոլորովին ուրիշ գործ է»,- «Կոմերսանտ»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ